Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ Այս մասին մարտի 13-ի՝ գիշերը ժամը 02։35-ի տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Ukrinform-ը։
«Բոլոր հումանիտար միջանցքները, որոնք, ի դեպ, համաձայնեցված էին, աշխատեցին։ Այսօր հաջողվել է դուրս բերել 12 729 մարդ. Մարիուպոլի համար մարդասիրական բեռները պետք է լինեն վաղը կեսօրին։ Երթուղու բարդության պատճառով ստիպված էի գիշերել Բերդյանսկում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն ասել էր, որ «չնայած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի՝ «լռության ռեժիմի» լիակատար պահպանմանը՝ ուկրաինական կողմը շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կիև, Չեռնիգով, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում բնակչության ծանուցումը պարզապես չի իրականացվել»։
comment.count (0)