Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում. Ստոլտենբերգ |lragir.am|
11:12 - 13 մարտի, 2022

Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում. Ստոլտենբերգ |lragir.am|

lragir.am: ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ «Վերջին օրերին մենք անհեթեթ պնդումներ ենք լսել քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին»,- ասել է նա գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Սթոլթենբերգի խոսքով, Կրեմլը կեղծ պատրվակներ է հորինում՝ «արդարացնելու այն, ինչ չի կարելի արդարացնել»։

«Այժմ, երբ այս կեղծ պնդումներն արվել են, մենք պետք է զգոն մնանք, քանի որ լիովին հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը կարող է ծրագրել քիմիական զենքի գործողություններ՝ օգտագործելով այս կեղծիքները», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել