Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը «կփոխի խաղի կանոնները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտությանը միջամտելու վերաբերյալ։
Լեհաստանի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ ռուսական ղեկավարությունն ունակ է այդ քայլին դիմելու։
«Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել, ապա, կարծում եմ, այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է։ Նա արդեն պարտվել է այս պատերազմը քաղաքական տեսանկյունից, ռազմական տեսանկյունից նույնպես ակնհայտորեն չի հաղթում»,- ասել է Դուդան։
Նա զգուշացրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Եվրոպային, այլև ողջ աշխարհին, և ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ինչ-որ բան որոշել։
Նորա Վանյան
comment.count (0)