Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են մինչև 180 օտարերկրյա վարձկանների և օտարերկրյա զինատեսակների խմբաքանակ․ ՌԴ ՊՆ
20:13 - 13 մարտի, 2022

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են մինչև 180 օտարերկրյա վարձկանների և օտարերկրյա զինատեսակների խմբաքանակ․ ՌԴ ՊՆ

Գլխավոր կետրերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունից.

▪️Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ,

▪️ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են ուկրաինական մեկ Սու-24 և 11 անօդաչու թռչող սարք,

 ▪️Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով գրոհել են Լվովի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոնները,

▪️Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 46 օբյեկտ,

▪️Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում վերահսկողություն են հաստատել հինգ բնակավայրերի վրա, առաջխաղացումը կազմել է 9 կմ,

▪️Ռուսաստանի զինված ուժերը Յավորովսկի զորավարժարանի ուսումնական կենտրոններին հարվածներով ոչնչացրել են մինչև 180 օտարերկրյա վարձկանների և օտարերկրյա զինատեսակների խմբաքանակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել