Ռուսական «ջախջախված» տնտեսության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, դժվարություններ կան, բայց «չկա չարիք առանց բարիքի»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքիի հայտարարություններին, որի համաձայն ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատժամիջոցների շնորհիվ «ամբողջությամբ ջախջախել են» ՌԴ տնտեսությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Չի կարելի այդպես ասել»,-ընդգծել է Պեսկովը։ Նա խոստովանել է, որ «Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ է ապրում», սակայն հավելել է, որ դա միաժամանակ «զարգացման, թարմացման, ավելի մեծ անկախության հասնելու, նոր արդյունաբերություններ հիմնելու հնարավորություն է»։
«Մենք մի լավ ասացվածք ունենք՝ «չկա չարիք առանց բարիքի»։ Փորձում ենք դժվարությունները օգտագործել ի նպաստ մեր շահերի»։
comment.count (0)