Մեծ Բրիտանիան հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
18:54 - 15 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիան երեքշբաթի հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության։ Պատժամիջոցների փաթեթում ներառվել են կառավարության ավելի քան 370 անդամներ եւ տարածքային իշխանության մարմիններ, խոշոր գործարարներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաեւ խորհրդարանականներ։

Ինչպես ասվում է պատժամիջոցների թարմացված ցանկում, որ տեղ է գտել կառավարության կայքում, նշված անձանց մուտքը Միացյալ Թագավորություն արգելված է, Մեծ Բրիտանիայի տարածքում նրանց ակտիվները կսառեցվեն, եթե նրանք հայտնաբերվեն։

Այսպես, սահմանափակումների տակ են հայտնվել կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, եւ այլ պաշտոնատար անձինք։

Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նրա երեխաների ու կնոջ նկատմամբ։

Բացի դրանից՝ Մեծ Բրիտանիայում կսառեցվեն «Согаз» ապահովագրական ընկերության, «Геополитика.ru» կայքի, այլ ընկերությունների ու հարթակների ակտիվները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել