Լուսանկարում՝ Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկին
Մեծ յոթնյակի երկրները (G7), որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն, այսօր առցանց հանդիպում կանցկացնեն` քննարկելու Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում: Reuters-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկին։
Սուձուկին, որը հանդիպման մասին հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ, չի հստակեցրել, թե արդյոք հանդիպմանը մասնակցելու են G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները, թե այն անցկացվելու է այլ մակարդակով։
Նորա Վանյան
comment.count (0)