Գերմանիայի խոշորագույն E.ON ընկերությունն էլ գազ չի գնի «Գազպրոմի» թրեյդերներից

Գերմանիայի E.ON խոշորագույն էներգետիկ ընկերությունը դադարել է գազի նոր ծավալներ գնել ռուսական «Գազպրոմի» վաճառքի ընկերություններից Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լեոնարդ Բիրնբաումը, գրում է Reuters-ը։

E.ON-ը նշել է, որ անմիջապես արտադրողների հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր չունի։ Իր պորտֆելում բնական գազի ոչ մեծ քանակը նա գնել է Եվրոպայում «Գազպրոմի» առևտրային ընկերություններից, իսկ այժմ դադարել է նոր ծավալներ գնել։

Ընկերության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանից գազի ներկրման հանկարծակի դադարեցումը կարող է ազդել ընկերության վրա։

«Ռուսական շուկան մեր թիրախային տարածաշրջաններից չէ։ Բայց մի բան պարզ է․ էներգակիրների ներկրման քիչ թե շատ երկարաժամկետ պակասը որոշակի հետևանքներ կունենա նաև մեզ վրա», – ասել է նա ընկերությունների խմբի տարեկան ասուլիսին։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով