Մոսկվան Վաշինգտոնի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում, միայն առանձին շփումներ են տեղի ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» հաղորդման եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ ոչ մի ակտիվ բանակցային գործընթաց [ԱՄՆ-ի հետ], բնականաբար, չկա։ Առանձին շփումներ ենք ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ և նույնիսկ ոչ խնդրահարույց հարցերի, այլ խնդիրների՝ տեղային շփումներ»,- նշել է Զախարովան։
Ընդ որում՝ ինչպես ասել է նա, ռուսական կողմը կես տարի «զբաղվում էր մի շարք հարցերի շուրջ ԱՄՆ հետ բանակցային գործընթացի ակտիվացմամբ»։ «Կիբերանվտանգություն, գլոբալ անվտանգություն, Ուկրաինա»,- թվարկել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք «վարձկաններ և սպառազինություն ուղարկող երկրներն իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում»։
Նորա Վանյան
comment.count (0)