Հուսով եմ, որ Չինաստանը չի աջակցի Պուտինի այս անընդունելի գործողություններին․ Պենտագոնի ղեկավար
12:02 - 19 մարտի, 2022

Հուսով եմ, որ Չինաստանը չի աջակցի Պուտինի այս անընդունելի գործողություններին․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը «Ռուսաստանի կողմից մի շարք սխալ քայլեր է նկատել Ուկրաինա ներխուժելիս»։ Նրա խոսքով՝ ռուսները «այնքան արագ առաջընթաց չեն ունեցել, որքան կցանկանային»։

«Կարծում եմ՝ նրանց (ՌԴ-ին- խմբ․) թվում էր, որ իրենք շատ արագ կգրավեն մայրաքաղաքը: Բայց նրանք չկարողացան դա անել»,- ասել է Օսթինը։

Անդրադառնալով Չինաստանին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշէլ է․ «Հուսով եմ, որ Չինաստանը չի աջակցի Պուտինի այս անընդունելի գործողություններին։ Հույս ունեմ՝ նրանք կհասկանան ինքնիշխան տարածքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք պարզ ասել ենք, որ կարծում ենք՝ վատ ընտրություն կլինի, եթե նրանք այդպես վարվեն (աջակցեն ՌԴ-ին- խմբ․)։

Անդրադառնալով «ոչ թիռչքային գոտու» հարցին՝ Օսթինը նշել է՝ ԱՄՆ նախագահ Բայդենը շատ պարզ Է ասել, որ ԱՄՆ զորքերը չեն ներգրավվածություն չեն ունենա Ուկրաինայում Ռուսաստանի հետ մարտական գործողություններին։

Պաշտպանության նախարարն ասել է, որ եթե ԱՄՆ-ն «ոչ թռիչքային գոտի» ստեղծի, ապա դա կպահանջի վերահսկել երկինքը՝ Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում ավիացիոն համակարգեր դուրս բերելով։

«Այնպես որ, դա կնշանակի, որ մենք պայքարում ենք Ռուսաստանի դեմ: Դա լավ չէ տարածաշրջանի և աշխարհի համար»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրաինային այնպիսի օգնություն տրամադրելու վրա, որը կարևոր նշաանկություն ունի։ Օսթինն ասել է, որ իրենք իրենց ուժերի սահմաններում անում են ամեն բան՝ պաշտպանելու ՆԱՏՕ տարածքի յուրաքանչյուր թիզը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որՉինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա և պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները։

Մի քանի օր առաջ էլ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին նշել էր, որ Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցում Բայդենի դիրքորոշումն անփոփոխ է։

«Մեր զինվորականները գնահատականներ են տալիս, որոնց մի մասը հիմնված է այն բանի վրա, թե ինչ տեսակի տեխնիկան արդյունավետ կլինի այս պատերազմի ժամանակ: Հակատանկաին և հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ պաշտպանում են երկիրը։ Հենց այդ լրացուցիչ օգնությունն էլ մենք ցուցաբերել ենք»,- ասել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել