Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտների, որոնց թվում են երեք հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հրթիռային և հրետանային զենքերի պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 52 կայան»,- հայտնել է նա։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զինուժը ոչնչացրել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 573 միավոր հրետանի և ականանետ, 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
comment.count (0)