2022-03-21-02319215-6102-4b31-b81d-ae86f7c4c4b3.jpg

«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցիկ գազի մատակարարումը

«Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել, որ այն Ուկրաինայի տարածքով հասնի Եվրոպա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

««Գազպրոմը» ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տարանցման համար մատակարարում է կանոնավոր ռեժիմով՝ եվրոպացի սպառողների հայտերին համապատասխան՝ 104,7 մլն խմ մարտի 21-ի տվյալներով»,- ասել է նա։

Մարտի 20-ին հայտերը կազմել են 106,6 մլն խմ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն