Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները
17:51 - 21 մարտի, 2022

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները: Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։

Նախարարը հաստատել է, որ Բրյուսելի հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացվի կրկնապատկելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների  ֆինանսավորումը՝ հասցնելով այն 1 միլիարդ եվրոյի։

Բուրբոքի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը հոգ կտանի, որ գերմանական ընկերությունները արագ կատարեն համապատասխան պատվերները։ Միաժամանակ, նախարարը հրաժարվել է խոսել Ուկրաինային զենք տրամադրելու մանրամասների մասին՝ այդ մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար։

Նախարարը նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայում։

Ի պատասպան այն հարցին, թե արդյո՞ք Գերմանիան կաջակցի ռուսական էներգակիրների մատակարարումների էմբարգո սահմանելուն՝ նախարարը խոսել է Բեռլինի՝ նավթի և գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու ձգտման մասին․ «Մենք աստիճանաբար, բայց շատ ակտիվորեն կազատվենք ռուսական էներգակիրներից կախվածությունից»։

Հիշեցնենք, որ Ջոզեպ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել