ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ:
Նրանք ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ անվտանգության աջակցության ցուցաբերելումը խիզախ ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնություն տրամադրումը միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից:
Ղեկավարները նաև դիտարկել են դիվանագիտական գործողությունները՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ հրադադարի հասնելու համար:
comment.count (0)