Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին․ Բայդեն
12:07 - 22 մարտի, 2022

Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Բայդենի խոսքով՝ Պուտինը հայտնվել է փակուղում և կեղծ պնդումներ է անում, որ Ամերիկայում կենսաբանական զենք կա, իսկ Եվրոպայում՝ քիմիական, սակայն այդ պնդումները ճիշտ չեն։

«Նրանք (ռուսները- խմբ․) նաև ասում են, որ Ուկրաինայում կան կենսաբանական և քիմիական զենքեր: Դա բացահայտ նշան է, որ նա (Պուտինը- խմբ․) մտածում է երկուսն էլ օգտագործելու մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ ռուսական կողմը հաղորդել էր, որ Ուկրաինայում «բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեություն, և դրանք աշխատել են ԱՄՆ ՊՆ Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։

Ավելի ուշ ՄԱԿ-ից հայտարարել էին, որ կազմակերպությանը ոչինչ հայտնի չէ Ուկրաինայում կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել