Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա
 |factor.am|
15:16 - 22 մարտի, 2022

Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա |factor.am|

factor.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զորքերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք շարունակում ենք կամայական հարձակումներ տեսնել խաղաղ բնակիչների վրա և կարծում ենք, որ շատ դեպքերում դրանք դիտավորյալ են։ Նման գործողությունները հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման, ինչին արդարացում չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Բացի այդ, Պենտագոնը մեղադրել է ռուսական կողմին Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։

«Մենք միանշանակ տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարում, և մենք կօգնենք հավաքագրել ապացույցները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն «իր ներդրումը» կունենա հետաքննության գործընթացում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել էին Ռուսաստանի հասցեին՝ ընդգծելով, սակայն, որ դա իրենց անձնական կարծիքն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել