Ուկրաինայում հերքել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ կողմերի միջև գերիների փոխանակում է եղել։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, «Українська правда»-ի հարցին ի պատասխան, նշել է․ «Ոչ, ես նման տեղեկություն չունեմ։ Ռուսաստանն ապրում է զուգահեռ իրականության մեջ. ինքն փոխանակումներ է անում, ինքը գրում է այդ մասին։ Մենք փոխանակումներ չենք արել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։
comment.count (0)