Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Լեհաստանի առաջարկը՝ Ուկրաինա արևմտյան խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին, նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ եթե ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։
ՆԱՏՕ այսօրվա գագաթնաժողովից առաջ Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ։
comment.count (0)