Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող․ իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ
14:55 - 25 մարտի, 2022

Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող․ իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ 
 
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել