Հունաստանը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցող զարգացումների հետ կապված |armtimes.com|

armtimes.com: Հունաստանն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ:

Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-ում արված հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին»,- նշված է հայտարարության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով