Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։
Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա:
Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։
«Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
comment.count (0)