Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները
20:16 - 28 մարտի, 2022

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։

Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը և միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել