Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստը հետաձգվեց
 |tert.am|
14:09 - 29 մարտի, 2022

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստը հետաձգվեց |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Ռոբերտ  Քոչարյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ Պաշտպանը դատարանին դիմեց՝ անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկել դռնփակ նիստում։

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել