Լուսանկարը՝ Reuters-ի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս գիշեր հեռուստաուղերձ է հղել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նրանց և հանդիսատեսին կոչ անելով «ցանկացած կերպ» աջակցելու իր երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
«Ո՞րն է երաժշտության ամենամեծ հակադրությունը․ ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը»,- ասել է նա։
Նա հավելել է․ «Լցրե՛ք լռությունը ձեր երաժշտությամբ։ Արեք դա այսօր՝ մեր պատմությունը պատմելու համար։ Սատարե՛ք մեզ, ինչպես կարող եք։ Ցանկացած ձևով, բայց ոչ լռությամբ»։
Զելենսկիի ուղերձից հետո ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը և ուկրաինացի պոետ Լյուբով Յակիմչուկն Ուկրաինային նվիրված ստեղծագործություն են կատարել։
2022թ․-ին «Գրեմմի» մրցանակաբաշխությունն անցկացվում է 64-րդ անգամ։ Ի սկզբանե միջոցառումը պլանավորվում էր հունվարի 31-ին, սակայն կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով այն հետաձգվել էր։
Նորա Վանյան
comment.count (0)