Զախարովան հայտնել է, որ Բրիտանիան համաձայնություն չի տվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու՝ Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ
14:07 - 04 ապրիլի, 2022

Զախարովան հայտնել է, որ Բրիտանիան համաձայնություն չի տվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու՝ Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դժգոհել է, որ Մեծ Բրիտանիան, «ըստ անգլիական վատագույն ավանդույթի, համաձայնություն չի տվել Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ» անցկացնելու։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը դարձյալ կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։

Հիշեցնենք, որ նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք երկու երկրները հակառակ կերպ են նկարագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել