Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|
09:23 - 07 ապրիլի, 2022

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Եվրապատգամավորներն ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։

Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել