Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է
19:21 - 08 ապրիլի, 2022

Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Բուչայում է։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպացի պաշտոնյաներին ցույց է տվել Բուչայի «օկուպացիայի»։ հետեւանքները։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի թելեգրամյան ալիքից։

Շմիգալը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերի հետ Բուչա է ժամանել այսօր՝ ապրիլի 8-ին։

Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետը նրանց ցույց է տվել «զանգվածային գերեզմանները, որոնք հայտնաբերվել են քաղաքում այն ​​բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը»։

Եվրոպացի պաշտոնյաները հարգել են զոհվածների հիշատակը։

Մարտի 31-ին ուկրաինական Բուչայի (Կիևի շրջան) քաղաքապետը հայտնեց, որ քաղաքը կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մինչ այդ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո էր։

Ապրիլի 2-ին Բուչայից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ փողոցներում քաղաքացիական մարդկանց դիակներ են։ Լուսանկարներն արել էին «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողները։

Համացանցում նաև տեսանյութ հայտնվեց, որտեղ մեքենան անցնում էր Բուչայի փողոցներով, և տեսախցիկը ֆիքսում էր պառկած դիակները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց քաղաքացիականներին սպանելու մասին լուրերը։ Նույն օրը նախարարության տելեգրամյան ալիքը տարածեց «Война с фейками» ալիքի գրառումը, որտեղ նշվում էր, թե հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։

 

Լուսանկարները՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թելեգրամյան ալիքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել