Ուկրաինան հայտնում է, որ 50 մարդ է զոհվել երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով
22:29 - 08 ապրիլի, 2022

Ուկրաինան հայտնում է, որ 50 մարդ է զոհվել երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով

Ուկրաինան հայտնել է, որ առնվազն 50 մարդ է զոհվել ուրբաթ օրը, ևս շատերը վիրավորվել են երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով, որը լեփ-լեցուն էր խաղաղ բնակիչներով, որոնք փախել էին երկրի արևելքում «ռուսական լայնածավալ հարձակման» սպառնալիքից: Այս մասին գրում է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրադարձությունն անվանել է «դիտավորյալ հարձակում խաղաղ բնակչության վրա», իսկ քաղաքի ղեկավարը հաշվարկել է, որ այդ ժամանակ այնտեղ հավաքված է եղել մոտ 4000 մարդ։

Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 8-ին, «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը հայտնել է, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել։ 

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Կրամատորսկի կայարանի մասին ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ «օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով» հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի Պոկրովսկ, Սլավյանսկ և Բարվենկովո երկաթուղային կայարաններին։

Ինքնահռչակ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Կրամատորսի կայարանին հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով՝ նշելով, որ Ռուսաստանի և ինքնահռչակ ԼԺՀ, ԴԺՀ «զինանոցում նման համալիր չկա, սակայն այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինական բանակի կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել