Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին

 |factor.am|
17:18 - 11 ապրիլի, 2022

Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին |factor.am|

factor.am: Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին ապրիլի 11-ին Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Այն կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր ու սնունդ բերել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով՝ պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։

Նա կարծում է, որ արևմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայի հետագա տեղակայումից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել