tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «փակուղում» են, հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը։
Պոդոլյակն ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։
«Չնայած ծանր էմոցիոնալ ֆոնին, ուկրաինական կողմն աշխատում է թափանցիկ՝ պաշտպանելով մեր արժեքները, երբ ռուսական կողմը շարունակում է հրապարակայնորեն ճնշում գործադրել գործընթացի վրա»,- ասել է Պոդոլյակը և հավելել, որ «ռուսական կողմը հավատարիմ է մնում բանակցային գործընթացի վրա հրապարակայնորեն ճնշում գործադրելու իր ավանդական մարտավարությանը»։
comment.count (0)