Զախարովան հայտնել է առցանց ձևաչափով ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին

 |armenpress.am|
19:15 - 13 ապրիլի, 2022

Զախարովան հայտնել է առցանց ձևաչափով ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով»,- հայտարարել է նա:

Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունը «ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել