Հունաստանը ռուսական նավթային լցանավ է ձերբակալել Եվբեա կղզու մերձակայքում՝ Մոսկվայի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների շրջանակում, գրում է Reuters-ը։ Սակայն նշվում է, որ նավթը, որը տեղափոխում էր լցանավը, չի առգրավվելու։
Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն Ռուսաստանի դրոշի ներքո երթևեկող նավերին, որոշ բացառություններով, արգելել էր մուտք գործել իր անդամ երկրների նավահանգիստներ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում։
Ռուսական դրոշի ներքո երթևեկող «Պեգաս» նավի վրա 19 ռուսաստանցի նավաստի է եղել։
Ավելի վաղ լցանավը հայտարարել էր շարժիչի հետ կապված խնդիրների մասին։ Վատ եղանակային պայմանների պատճառով նավը կառանվել է Կարիստոս ծովախորշում, որտեղ էլ ձերբակալվել է։
Նորա Վանյան
comment.count (0)