Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո բայդենը:
«Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Վերջինս Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը. «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն»:
comment.count (0)