Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով
19:28 - 22 ապրիլի, 2022

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։

Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։ Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր չեղարկել «Ազովստալի» գրոհը և այնտեղ արգելափակել ուկրաինացի զինվորականներին։

«Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել Ուկրաինայի տարատեսակ ներկայացուցիչների հայտարարություններն՝ այդ թվում նախագահի և նրա խորհրդականների, ինչը բերում է այն մտքին, որ նրանց այս բանակցություններն ընդհանրապես պետք չեն, որ նրանք համակերպվել են իրենց ճակատագրին»,- հայտարարել է Լավրովը՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել