Թող Փաշինյանը հրապարակի, թե իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը. Սերժ Սարգսյան |news.am|
21:13 - 23 ապրիլի, 2022

Թող Փաշինյանը հրապարակի, թե իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես քաղաքացի է մասնակցում ավանդական ջահերով երթին: Այս մասին նա ասել է ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում:

 «Ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ: Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ այլ: Ցանկացած քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է լինի քաղաքացի»,- ասել է նա:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է եղել, Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ արդյոք նրա առջև դրվե՞լ է, նա պատասխանեց.

«Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019 թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել