Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում հայտնաբերվել է դի
16:09 - 28 ապրիլի, 2022

Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում հայտնաբերվել է դի

Ապրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել