Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|
10:07 - 05 մայիսի, 2022

Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց:

Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ողջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնց տնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ։ Այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց  իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չէ», դա վերաբերում է բոլորիդ»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել