Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասը
 |factor.am|
18:41 - 09 մայիսի, 2022

Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասը |factor.am|

factor.am: Ավարտվել է Ուկրաինայի՝ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

Նշվում է, որ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

«Ես ցույց տվեցի լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Զելենսկին։

Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել