Մոտ ժամանակում Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն չկա. Գուտերեշ |azatutyun.am|
11:10 - 12 մայիսի, 2022

Մոտ ժամանակում Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն չկա. Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: «Մոտ ժամանակում Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն չկա», - երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը խոստացել է, որ համաշխարհային կազմակերպությունը «երբեք չի հանձնվի» և «միշտ պետք է պատրաստ լինի անել հնարավոր ամեն բան՝ վերջ տալու համար այս անիմաստ պատերազմին»։

Գուտերեշը լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ն անում է ամեն ինչ՝ փրկելու կյանքեր և դյուրացնելու տարհանումն ու մարդասիրական օգնության տրամադրումը:

«Այս պատերազմը հավերժ չի տևի: Կգա խաղաղ բանակցությունների ժամանակը: Կգա պահը, երբ, հուսով եմ, հնարավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան գտնել խնդրի լուծումը», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել