Ըստ ՔԿ-ի՝ զինծառայող Արգիշտի Եղյանը, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով, ինքնասպան է եղել
13:23 - 12 մայիսի, 2022

Ըստ ՔԿ-ի՝ զինծառայող Արգիշտի Եղյանը, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով, ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել