ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել»
16:43 - 14 մայիսի, 2022

ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել»

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել