Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին
16:04 - 15 մայիսի, 2022

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան մայիսի 10-ին կասեցրել է համաձայնագրի գործողությունը, որով թույլատրվում էին լատվիական նավահանգիստներով ռազմական բեռների երկաթուղային փոխադրումները Բելառուսից դեպի երրորդ երկրներ, գրում է Delfi պարբերականը՝ վկայակոչելով Լատվիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունը։

Նշվում է, որ այդ պայմանագիրը Բելառուսի և Լատվիայի միջև կնքվել է 1994 թ-ին, երբ վերջինս դեռ Եվրամիության անդամ չէր։ 2004 թ-ին երկիրն անդամակցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

«Այս առնչությամբ Լատվիան իրավական նորմերով կապված է այս երկու միջազգային կազմակերպությունների հետ, և Բելառուսի հետ համաձայնագիրը չի համապատասխանում այդ նորմերին։ Լատվիայի կառավարությունն, ընդհանուր առմամբ, վերանայում է Ռուսաստանի և Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունները Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում», - նշված է նախարարության հայտարարությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել