Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 34 ֆրանսիացի դիվանագետի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է
 |tert.am|
15:28 - 18 մայիսի, 2022

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 34 ֆրանսիացի դիվանագետի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակցի, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան խստորեն բողոքել են Ֆրանսիայի իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսում է ֆրանսիացի դիվանագետներին արտաքսելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և այն համարում է անհիմն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել