Ռուսաստանն արտաքսում է իսպանացի և իտալացի դիվանագետներին

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսպանիայի դեսպանատան 27 աշխատակիցների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչությունը դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին բողոք է հայտնել այն բանի պատճառով, որ Մադրիդը որոշել է արտաքսել Իսպանիայում Ռուսաստանի արտասահմանյան հաստատությունների 27 աշխատակիցների։

«[27 աշխատակիցները] պետք է լքեն երկրի տարածքը յոթ օրվա ընթացքում՝ դեսպանին համապատասխան նոտա հղելու պահից սկսած», – ասված է հայտարարությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է նաև 24 իտալացի դիվանագետներին արտաքսելու մասին։

Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն նույնպես ՌԴ ԱԳՆ է կանչվել Իտալիայից 30 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման առնչությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանից 34 ֆրանսիացի դիվանագետների արտաքսման մասին։

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով