Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից` մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, տեսնեն իրենց ներկան ու մտածեն ապագայի մասին. ընդ որում խոսքը վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր  փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ–ում խոսել էին, որ ընդդիմադիրները պաշտպանում են իրենց ունեցվածքը։

Պատասխանելով ՀՅԴ-ական 11 կալանավորներիմասին հարցին՝ ասաց, որ նրանք հայրենիքի համար են պատրաստ եղել կյանքը զոհել, ուր մնաց թե կլալանքից վախենան․«Չի ստացվելու վախեցնել կամ մեկուսացնել, մենք այնքան շատ ենք, որ որ մեկին վախեցնեն»։

Անդրադառնալով Դատախազության գործելաոճին, Իշխան Սաղաթելյանն ասաց․«Դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին.։ Հիմա Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով