Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ կա վիրավոր, որի վիճակը բավարար է․ ՊՆ
19:36 - 21 մայիսի, 2022

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ կա վիրավոր, որի վիճակը բավարար է․ ՊՆ

Մայիսի 21-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել