Իրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո | azatutyun.am

Իրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո | azatutyun.am

azatutyun.am Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո:

Իր ելույթում սուր քննադատելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ Ղազարյանն ամփոփեց. – «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»:

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից հակադարձեց. – «Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին Կոնջորյանն առաջարկեց կարգի հրավիրել իրենց պատգամավորին և «չափավորել»:

Այնուհետև ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսեցին դուրս գալ դահլիճից, և որոշակի քննարկում արդեն դրսում տեղի ունեցավ:

Նարեկ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ, այդուհանդերձ, խնդիր կա Էդգար Ղազարյանի խոսքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն