Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան
20:08 - 21 մայիսի, 2022

Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության հերթական հանրահավաքին խոսեց ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված՝ սահման գնալու կոչերին։

«Բոլոր այն մարդկանց, որոնք համարում են, թե այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ դուք, առհասարակ, տեղյա՞կ եք, որ սա պետություն է։ Ինչի՞ ամեն կարող է առավոտն արթնանալ, ինչպես Փաշինյանն էր ասում, վերցնել իր սաղավարտը, զրահաբաճկոնը ու գնա պոստ պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են, բա ոստիկանության այդ զոքերը, որ 4 տարի առաջ պոպուլիզմով ասում էիք՝ ոստիկանական զորքերը այսուհետ պիտի պոստ պահեն, ինչի՞ պոստ չեն պահում կամ ընդհանուր ուժի 10-15 տոկոսով են պահում», - նշեց նա։

Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ գործունեությանը՝ նշելով․

«Քարոզչական տեսանյութեր էին հրապարակում․ մարդիկ էին, որոնք կոչ էին անում մեզ՝ այստեղ հավաքվածներիս, գնալ մարտական դիրքեր, ասում էին՝ դրա կարիքը կա, ու՞ր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադիր հայացքներո՞վ մարդկանց», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել