Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ
18:27 - 24 մայիսի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը՝ որպես պատասխան միջոց, անհատական պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների դեմ, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ի պատասխան մարտին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի գրեթե ողջ կազմը պատժամիջոցային ցանկում ներառելու մասին Բեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշման՝ փոխադարձության հիմքով անհատական սահմանափակումներ են կիրառվում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների նկատմամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նշել է, որ Լորդերի պալատի անդամները, որոնց արգելվում է Ռուսաստան մուտք գործել, «անմիջական ներդրում են ունեցել Լոնդոնի կողմից հակառուսական պատժամիջոցների մշակման գործում»։

Ռուսաստանի «սև ցուցակի» ընդլայնման աշխատանքը շարունակվելու է, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել