Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|
15:27 - 26 մայիսի, 2022

Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|

hetq.am: Անչափահասների նկատմամբ Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում տեղի ունեցած ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից  փոխանցվել է Ազգային  անվտանգության ծառայություն: Երեխաները գործով տուժող են ճանաչվել և ցուցմունք տվել: Այս մասին ասաց երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում անչափահասներ են բերման ենթարկվել՝ 15 և 17  տարեկան, որոնց նկատմամբ, ըստ պաշտպանի, բռնություն է գործադրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այսինքն՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ:

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է երկու օր առաջ՝ մայիսի  21-ին,  որից հետո երեխաներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Պաշտպան Շխիմյանի խոսքով՝ արձանագրվել են երեխաների ստացած մարմնական վնասվածքները, ինչից հետո, փաստորեն, քրեական գործ է հարուցվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել